Դժվարությունները դառնում են հաջողության հիմքը. Ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում պատասխանեցի դպրոցականների հարցերին․ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Մասնագիտական կողմնորոշում» պարտադիր խմբակի շրջանակում այսօր կայացած հանդիպման նախաձեռնությունը Ղազարավանի միջնակարգ դպրոցի 9֊11֊րդ դասարանների աշակերտներինն էր, որոնք ցանկություն էին հայտնել «հաջողակ մարդու հատկանիշները» թեմայով կազմակերպել անմիջական զրույց։
Բաց և անմիջական երկխոսության ընթացքում պատասխանեցի պատանիների հարցերին, որոնք վերաբերում էին ընդունած այն վճռական որոշումներին, որոնք դարձել են հաջողություն կերտելու հիմնաքարերը` սկսած կրթությունից ու մասնագիտական ընտրությունից։
Կարևոր շեշտադրումներ արեցի անհաջողությունները որպես աճելու մոտիվացիա դիտարկելու, դժվարություններին առերեսվելու, սթափ ընկալելու և չընկրկելու, հավակնոտ նպատակները հետևողականորեն կյանքի կոչելու վերաբերյալ։
Այս համատեքստում հղած խորհուրդներն ու ուղերձները ոգեշնչեցին կյանքի կարևոր փուլում կողմնորոշվող պատանիներին։
Հորդորեցի նրանց, որ պետք է միշտ ձգտել զարգանալ. չվախենալ դժվարություններից, հավակնոտ նպատակներ կյանքի կոչելուց, և վստահ քայլել ընտրած ճանապարհով։
Շեշտեցի, որ հենց անհաջողությունները կարող են դառնալ ապագայի հաջողության հիմքը։
Զրույցն ամփոփելով ասացի, որ նմանօրինակ հանդիպումներն օգնում են ավելի լավ հասկանալու աշակերտների մտահոգություններն ու ակնկալիքները, միևնույն
ժամանակ նշեցի, որ հանդիպումն իմ համար մոտիվացիա ստանալու հնարավորություն էր։
Աշակերտներն իրենց կողմից նշեցին, որ հանդիպումից հեռանում են կարևոր խորհուրդներով ու վառ տպավորություններով։