211652_close_icon
views-count349 դիտում article-date 16:54 06-05-2026

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

65 կողմ և 1 դեմ ձայնով Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Փակ և գաղտնի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։

Նշենք՝ Ջուլհակյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։  Այդ պաշտոնը թափուր էր 2026 թվականի մարտից:

Նմանատիպ նյութեր