Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է Թբիլիսիում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիդ Նարմանիան հավաքել է ընտրաձայների 46,13%-ը՝ չկարողանալով հաղթահարել 50+1-ը:
Ենթադրվում է, որ հունիսի 28-ին կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլը: Նարմանիայի հիմնական մրցակիցը կլինի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան, ով հավաքել է ձայների 27,91%-ը:
Թբիլիսիի քաղաքապետի պատոնի համար պայքարի էին ելել 14 թեկնածուներ: Նախնական տվյալներով՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի ընտրություններում հաղթում է «Վրացական երազանք» դաշինքը՝ 45,92% ձայներով: 2-րդ տեղում է «Ազգային շարժումը»՝ 26,18%-ով: