Եմենում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ
Եմենի հարավում «Ալ Քաիդա» խմբավորման գրոհայինները հարձակում են գործել Շաբվա նահանգի ոստիկանական անցակետի վրա, որի հետևանքով զոհվել է ավելի քան 12 զինծառայող։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ուժային կառույցների ներկայացուցիչներին։
Տուժած ոստիկանների և զինվորների հստակ թիվի մասին տվյալներ դեռ չկան։