Լիբիայում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ
Լիբիայում գրոհայինները հարձակվել են անվտանգության ուժերի շտաբ գրասենյակի վրա, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, ավելի քան 10֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով ռազմական կառույցների աղբյուրին։
Գրոհումը տեղի է ունեցել Բենզագի քաղաքում, որտեղ վերջին շրջանում մշտական բախումներ են գրանցվում բանակայինների և ապստամբ խմբավորումների միջև։
Ըստ գործակալության աղբյուրի խոսքերի՝ հատուկ ծառայության և բանակի ստորաբաժանումներն ավելի քան 1 ժամ դիմադրություն է ցույց տվել գրոհայիններին։