Կրամատորսկի հրետակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 10֊ի
Կրամատորսկում ուկրաինական զինծառայողների կողմից հրետանային գնդակոծման հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 10֊ի։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով աշխարհազորայինների ներկայացուցչին։
Նա նաև հավելել է, որ վիրավոր են ևս 10 մարդ։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Կրամատորսկում ավտոդպրոցի գնդակոծման հետևանքով գրանցվել էր 2 զոհ, 4 վիրավոր։