Սեմյոնովկայում հրետակոծման հետևանքով տուժել է 3 մարդ
Դոնեցկի շրջանի Սլավյանսկի Սեմյոնովկա գյուղում հրետանային հարձակման հետևանքով վիրավոր է 3 մարդ։ Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է ժողովրդական աշխարհազորայինների ներկայացուցիչը։
«3 մարդ բեկորային վնասվածք է ստացել։ Նրանք գտնվում են հիվանդանոցում»,֊ ասել է նա։
Նշենք, որ Ուկրաինայի ուժայինների կողմից Սլավյանսկի հրետակոծումը վերսկսվել է այսօր առավոտյան։ Այս գիշերը համեմատաբար խաղաղ է անցել, սակայն որոշ շրջաններում կրակոցներ են լսվել։