Գորլովկայում հրետակոծման հետևանքով զոհվել է 5 մարդ
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքում հրետանային ռմբակոծման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 9֊ը վիրավոր են։ Այս մասին հաղորդվում է քաղխորհրդի կայքում, փոխանցում է Gazeta.ru֊ն։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ ուկրաինացի ուժայինները վերսկսել են Դոնեցկի ռմբակոծումները։