211652_close_icon
views-count1336 դիտում article-date 09:42 17-06-2014

ՀՀ կառավարությունը առաջիկայում պատրաստվում է նոր վարկ վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ կառավարությունը առաջիկայում պատրաստվում է նոր վարկ վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ այսպես կոչված «նոր սերնդի ՀԴՄ-ների» խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով: Կառավարությունը նման քայլը հիմնավորում է նրանով, որ այդ ՀԴՄ-ները որոշ կատեգորիայի տնտեսվարողների պետք է տրամադրվեն անվճար: Դրանց մեջ են մտնում, մասնավորապես, սահմանամերձ գյուղերի խանութները և առևտրի և սպասարկման ոլորտում գործող այլ «փոքր» տնտեսվարողներ: Եվ այնուամենայնիվ, այդ ՀԴՄ-ների ներդրման շուրջ կան լրջագույն կասկածներ: Խնդիրն այն է, որ մասնագետների գնահատմամբ, ընդամենը 50-60 դոլար ինքնարժեք ունեցող այդ սարքերը թայվանական մի ընկերությունից գնվում են մոտ 400 դոլարով: Ընդ որում, դրանք արտադրվում են բացառապես Հայաստանի համար և դրանց ներկրմամբ զբաղվում է միայն մեկ ՊՈԱԿ՝ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ»-ը, որի գործունեությունը իրականացվում է հույժ գաղտնիության քողի տակ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր