1139 դիտում
09:49 27-05-2020
Արտաքին պարտքն ավելանում է․ կառավարությունը պատրաստվում է ևս մեկ վարկ վերցնել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ համավարակային վիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ ֆինանսներ ներգրավելու նպատակով գործող իշխանությունները ստիպված են նոր վարկային միջոցներ ներգրավել։ Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր գործունեության ընթացքում քննադատում էր վարկային միջոցների ներգրավումը, հիմա նա այդ ամենը համարում է նորմալ ու բնական գործընթաց։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են, վերջերս հայտարարված վարկերից զատ, ևս մեկ վարկային միջոց ներգրավել, որը հիմնականում պետք է ուղղվի բյուջետային ծրագրերի որոշակի հատվածին «միս ու արյուն» տալուն (ճանապարհաշինություն, գյուղատնտեսության աջակցություն և այլն)։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ խոսքը շուրջ 200 մլն դոլարի մասին է, որը կառավարությունը պատրաստվում է վերցնել Ասիական բանկից։ Մասնագետներն այս առիթով փաստում են, որ մի կողմից՝ առկա վիճակն է ստիպում գնալ նման քայլերի, սակայն մյուս կողմից՝ ցանկացած մեկ դոլար արտաքին նոր պարտք ներգրավելով՝ լրացուցիչ բեռ է դրվում ՀՀ կայուն զարգացման, ինչպես նաև ապագա տնտեսական զարգացման հարցում: Այնինչ, այս պահի դրությամբ արդեն մենք ունենք արտաքին պարտքի անցանկալի ցուցանիշներ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
09:42 17-06-2014
ՀՀ կառավարությունը առաջիկայում պատրաստվում է նոր վարկ վերցնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից․ ՀԺ
1507 դիտում
08:36 24-01-2015
ՀՀ կառավարությունը փորձում է խոշոր վարկ վերցնել. ՀԺ
868 դիտում
09:00 12-11-2024
Զբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել. «Փաստ»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-11-2024
Զբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել. «Փաստ»
1639 դիտում
08:46 12-11-2024
Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ»
1285 դիտում
08:24 12-11-2024
«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ»