211652_close_icon
views-count1507 դիտում article-date 08:36 24-01-2015

ՀՀ կառավարությունը փորձում է խոշոր վարկ վերցնել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, Հայաստանում խորացող տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար, ՀՀ կառավարությունը փորձում է խոշոր վարկ ձեռք բերել միջազգային ֆինանսական կառույցներից և դրանով մի մեծ ծրագիր իրականացնել: Որոշ հաշվարկներով, այդ ծրագիրը պետք է արժենա 800 միլիոնից մինչև 1 մլրդ դոլար: Խոսքը, օրինակ, մի քանի մեծ օբյեկտների շինարարության մասին է, որը հնարավոր կլինի իրականացնել 1-1.5 տարվա ընթացքում և դրանում ներգրավված կլինեն հնարավորինս մեծ թվով մարդիկ: Սա, ըստ կառավարության, թույլ կտա մի կողմից ապահովել աշխատատեղեր, մյուս կողմից գործող արտադրական հգորությունները ապահովել պատվերներով: Ո՞վ պյետք է ֆինանսավորի նման ծրագիր, ո՞ր ոլորտում կիրականացվի այն դեռևս անհայտ է։ Սակայն խորացող ճգնաժամին հակազդելու որևէ այլ լուծում կառավարությունը գոնե առայժմ չունի: Նկատենք, որ այսպիսի ծրագիր ձեռք բերելու ճանապարհին կառավարությունը դեռ որևէ հաջողություն չի արձանագրել։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր