Կիևի հայ համայնքը պատրաստվում է նոր ղեկավարի ընտրություններին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 19-ին Կիևի՝ մոտ 70 հազարանոց հայ համայնքը պատրաստվում է նոր ղեկավարի ընտրություններին: Երեկվա դրությամբ առաջադրվել էր 2 թեկնածու՝ Սամվել Խաչատուրովը և Նորիկ Գևորգյանը: Սակայն Ս. Խաչատուրովին հայ համայնքի քվեարկության հանձնաժողովը հեռացրել է թեկնածուների շարքից:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել, թե ինչն է եղել նման որոշման պատճառը, և ինչպես հայտնեցին հայ համայնքի ներկայացուցիչները. «Խաչատուրովը հայերեն չգիտի, նա զտարյուն հայ չէ, դրա համար էլ մենք չցանկացանք նրան տեսնել հայ համայնքի ղեկավարի պաշտոնում»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


