Ֆորմուլա 1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից, հայտնում է Reuters գործակալությունը:
« Միխայելը դուրս է գրվել Գրենոբլի հիվանդանոցից: Նա այլևս չի գտնվում կոմայի մեջ»,-հայտարարել է ավտոարշավորդի ներկայացուցիչ Սաբինա Քեմը:
Նախկինում նշվում էր, որ Շումախերը տեափոխվել է Գրենոբլի հիվանդանոցի հատուկ ռեաբիլիտացիոն բաժանմունք :
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու և քարին գլխով բախվելու հետևանքով Շումախերը ստացել էր ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք, արյունազեղում: Գրենոբլի հիվանդանոց տեղափոխելուց հետո Շումախերը վիրահատվել էր, որից հետո շուրջ 6 ամիս գտնվում էր արհետսական կոմայի մեջ: