Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը RTL հեռուստաալիքի ուղիղ եթերով հայտարարել է, որ Շումախերի առողջական վիճակը բարելավվում է:Նա նշել է, որ լեգենդար ավտորաշավորդը դուրս է եկել կոմայինց և նույնիսկ ճանաչել է իր կնոջը:
«Շումախերի ապաքինման գործընթացը շատ բարդ է ընթանում: Նա մեկ գիտակցության է գալիս, մեկ քնում է: Ներկայումս ավելին չեմ կարող հայտնել, քանի որ հարգում է Շումախերի անձնական կյանքը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Մխխայելը անձամբ կշփվի մամուլի հետ, եթե դա նպատակահարմար գտնի»,- նշել է Քեմը:
Հիշեցնենք, որ Միխայել Շումախերը արդեն երեք ամիս է ինչ գտնվում է արհեստական կոմայի մեջ: Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու և քարին գլխով բախվելու հետևանքով Շումախերը ստացել էր ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք, արյունազեղում: Գրենոբլի հիվանդանոց տեղափոխելուց հետո Շումախերը վիրահատվել էր: