13542 դիտում
10:41 16-06-2014
2 պատգամավորների երաշխավորությամբ կրակոցներ արձակած քաղաքապետի խորհրդականի տղան ազատ արձակվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շաբաթ՝ հունիսի 14-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչի կողմից ազատ է արձակվել Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին թաղապետ, վերջինիս պատկանող «Սամարկ» տպարանի տնօրեն, Երևանի Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունիսի 7-ին իր մոտ եղած ապօրինի, առանց, գործարանային համարի «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՝ քննչական մարմինը, երբ պատրաստվելիս է եղել՝ դիմելու Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան, անգամ քննիչը դատարանում սպասելիս է եղել, որպեսզի այնտեղ բերեն Ս. Քոթանջյանին, իսկ դատարանից նրան անակնկալ կերպով հայտնել են, որ դռնփակ դատական նիստ տեղի չի ունենալու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Գագիկ Մելիքյանը երաշխավորագիր են ներկայացրել քննիչին, ինչից հետո Ս. Քոթանջյանը մինչև նախաքննության փուլի ավարտը ազատ է արձակվել: Ստորագրությամբ ազատ են արձակվել նաև կռվի մյուս մասնակիցները: Ի դեպ, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 10-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված քննչական բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել էին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ, 24-ամյա Սամվել Քոթանջյանին: Վերջինս երեկ՝ կեսգիշերին, ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացել էր Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն: Ս. Քոթանջյանը ոստիկաններին էր ներկայացրել նաև իր մոտ եղած գործարանային, առանց համարի, 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակը և խոստովանել, որ հունիսի 7-ին Կարապետ Ուլնեցի փողոցում կրակոցներն արձակել է ինքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունն ամբողջական բացահայտելու հսկողությունն իր վրա էր վերցրել Երևան քաղաքի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 7-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցում Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել էին կրակոցներ: Նշված վայր էին ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության պետ Արմեն Վաթյանի և Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1931 դիտում
17:53 08-01-2020
Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը. NEWS.am
12956 դիտում
21:12 20-01-2022
Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել. Sputnik Արմենիա
Այս բաժնից
9426 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին