Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել. Sputnik Արմենիա
Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
«Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։ Վաղը, ժամը 11–ին հրավիրված դատական նիստում որոշումը կկայացվի»,-ասաց Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։