Արյեն Ռոբենը՝ Բունդեսլիգայի 12-րդ տուրի լավագույն խաղացող. տեսանյութ
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում 12-րդ տուրի լավագույն խաղացող է ճանաչվել «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը: Հոլանդացի ֆուտբոլիստը «Հոֆենհայմ»-ի դեմ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղն ավարտվեց մյունխենցիների 4:0 հաշվով հաղթանակով: