9409 դիտում
18:39 15-06-2014
Օրենքից խոսող պատգամավորը՝ շարքային օրինախախտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգային ժողովի պատգամավոր, «Իրավունքի մեծն մունետիկ» Հայկ Բաբուխանյանը մինչ պատգամավոր դառնալը, երբ օրինախախտ վարորդների էր տեսնում, անարգանքի սյունին էր գամում, երբեմն էլ ճանապարհային ոստիկաններին մեղադրում էր, որ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենանների վարորդներին ու նրանց տերերին չեն համարձակվում վարչական պատասխանատվության ենթարկել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եզնիկ Կողբացու փողոցում լուսանկարների շարք էր արել որով երևում է, թե ինչպես է պատգամավորն իրեն սպասարկող Mercedes մակնիշի 055 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան, ՍԻՄ-ի գրասենյակի դիմաց կայանել մայթին, ինչը խոչընդոտ է առաջացնում հետիոտների համար:
Հավաքվածները տեսնելով, որ ֆոտոլրագրողը լուսանկարում է, կատակում էին. «երևի պատգամավորի համար այդ համարանիշները հայտնի ֆիլմի` «Ալի Բաբան և 40 ավազակներից» ասույթն է, Սիմ, Սիմ բացվիր, ու երևի համարները բացել են պատգամավորին»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
3662 դիտում
15:07 03-10-2016
«Շարքային» ամսվա ոչ շարքային աշխատանքները (Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. օգոստոսին)
13892 դիտում
20:30 08-03-2014
Պատգամավորը՝ օրինախախտ, կամ ինչպես ասում են՝ «խևին խրատն ի՞նչ անի, սևին՝ սապոնը»
Այս բաժնից
9426 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին