211652_close_icon
views-count57101 դիտում article-date 13:03 11-11-2024

Կոտայքի մարզում պարեկներն իրականացրել են «Օրինախախտ շնաձկանը հայտնաբերել ու սարքել կիլկի» օպերացիան. հայտնաբերվել են օրինախախտ «Bentley»-ն ու «Mercedes»-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, նույն գումարտակի հերթապահ ծառայության պետ Արտակ Դիլոյանի գլխավորությամբ մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Օրինախախտ շնաձկանը հայտնաբերել և սարքել կիլկի» անունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի պարեկները օպերտիվ տեղեկություններ էին ստացել, որ մարզում «Bentley» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները:

Տեղում գումարտակի հրամանատար Լ. Բադալյանի հանձնարարականով՝ պարեկները գործի են անցնում և կարճ ժամանակում ճշտում են ենթադրյալ օրինախախտ վարորդների գտնվելու վայրը ու հայտնաբերում են նրանց, որից հետո ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:

Տեղում պարզվում է, որ «Bentley» մակնիշի «23 XX 001» համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 19-ամյա Արմեն Մ.-ն, «Mercedes» մակնիշի «27 CL 777» համարանիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Խ.-ն, իսկ մյուս «Mercedes CLS63» մակնիշի «63 HH 666» համարանիշի ավտոմեքենան վարել է 29-ամյա Հարություն Ա.-ն:  

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  

Կոտայքի մարզի պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը, ինչի շնորհիվ վերջին ամիսներին մարզում նվազել  է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը և հայտնաբերվել են մեծ թվով օրինախախտ վարոդներ, որոնց մի մասը եղել են ոչ սթափ, չեն ունեցել ԱՊՊԱ, մեծ թիվ են կազմում այն վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունները, ովքեր ամրակապված չեն եղել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր