1541 դիտում
10:54 14-06-2014
Դիտորդի կյանքն ավելի թանկ է, քան հայ զինվորի՞նը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հակամարտության վերջին 20 տարիների ընթացքում երեկ առաջին անգամ ԵԱՀԿ համանախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությունը վտանգավոր է եվրոպացիների կյանքի համար:
ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը երեկ Trend-ին տված հարցազրույցում նշել է.«Յուրաքանչյուր մարդու մահը ողբերգություն է ոչ միայն նրա ընտանիքի անդամների համար: Ես և իմ թիմը պարբերաբար մոնիթորինգ ենք անցկացնում: Ես նաև անհանգստանում եմ իմ թիմի անվտանգության համար, քանի որ ավելացող լարվածությունը վտանգավոր է կյանքի համար»:
Ստացվում է, որ շուրջ 20 տարի, երբ նույն սահմանին, հրադադարի խախտման դրսևորումներով նույն դիտորդների կողմից արված մոնիթորինգի պայմաններում հայ զինվոր էր զոհվում, լարվածություն չկար, իսկ այսօր կա, քանի որ այն սպառնում է եվրաչինովնիկների կյանքին: Իհարկե, չի բացառվում, որ Կասպրշիկի այս հայտարարությունը կարող է նաև բոլորովին այլ, գաղտնի ենթատեքստ ունենալ, որը, միգուցե, պարզ դառնա առաջիկայում՝ ԼՂ խնդրի շուրջ սպասվող զարգացումների ֆոնին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»