211652_close_icon
views-count2019 դիտում article-date 10:01 13-06-2014

Քաղաքացիներին չի գոհացրել կանգառներում երաժշտություն լսելու հնարավորությունը․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Արդեն մի քանի ամիս է, ինչ Մաշտոցի պողոտայի նոր կանգառներում օր ու գիշեր ռադիո կամ երաժշտություն է հեռարձակվում: Երեկ մեզ հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն հայտնեցին այդ կանգառներում տիրող աղմուկի առթիվ «Կամ անկապ երաժշտություն է միացրած, կամ իրենց ուզած ռադիոն է միացրած, ինչ-որ լուրեր են, բայց մարդ լսում է ու ոչինչ էլ չի հասկանում: ՈՒ պետք էլ չի: Ես նույնիսկ տանը այդ ռադիոները չեմ լսում, որովհետև գիտեմ, որ ինչ ասում են սուտ են ասում, բայց մի հատ էլ ստիպված եմ կանգառում կանգնած ժամանակ այս աղմուկին դիմանալ»,-ասաց դժգոհող կանանցից մեկը: Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ինչպես շատ բաներ Հայաստանում, այս դեպքում նույնպես գաղափարը լավն է, սակայն կատարումն է շատ վատը: «Երևի գնացել են եվրոպաներում ման են եկել ու որոշել են մեզ մոտ անել այսպիսի մի բան, բայց սրանք չեն հասկանում, որ սա արտաքին բան է, սա մարդկանց հարմարություն չի բերում: Եթե ուզում են, որ մարդիկ հաճույքով երթևեկեն կամ տրանսպորտ սպասեն, թող տրանսպորտի խնդիրները լուծեն, ոչ թե նույնը թողնեն ու մարդկանց ստիպեն փտած տրանսպորտում կռացած, բայց գեղեցիկ երաժշտության տակ երթևեկեն»»։

Նմանատիպ նյութեր