211652_close_icon
views-count11347 դիտում article-date 13:14 12-06-2014

Կենտրոն և Նորք-Մարաշի դատարանի բակում զինված երիտասարդը կրակել է ոստիկանների ուղղությամբ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/17231/]փոխանցել էինք[/url], այսօր՝ հունիսի 12-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի գործով դատավարության ընթացքում լարված իրավիճակ էստեղծվել: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի փոխանցմամբ՝ իրավապահների եւ ամբաստանյալների հարազատների միջեւ տեղի ունեցած քաշքշուկից բացի, մի երիտասարդ «Mitsubishi» մակնիշի 21 ՕԼ 053 համարանիշի ավտոմեքենայի վրա է կանգնել և կրակել է ոստիկանների ուղղությամբ, 3 ոստիկան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երիտասարդին վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանություն: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր