211652_close_icon
views-count7703 դիտում article-date 15:36 04-06-2014

Սկանդալ՝ Կենտրոն-Նորք Մարաշի դատարանում. քաղաքացիների, վկաների և տուժողների համար դատարանի զուգարանների դռները «յոթ տակ» փակել էին

Երբ Երևանում մեծ շուքով շահագործման հանձնվեց Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, այն ժամանակվա ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ասում էր, որ դատավորների և քաղաքացիների համար ստեղծվել է ամեն հարմարություն՝ սկսած վկաների սենյակից` վերջացրած զուգարաններով, և դատարան այցելողները դժգոհ չեն հեռանա դատարանից: Բայց այսօր՝ հունիսի 4-ին, պատկերն այլ էր. նույն դատարանում ընթանում էին մի քանի աղմկահարույց դատական նիստեր: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը մարդաշատ էր, սակայն որոշ դատական նիստերն անհարկի հետաձգվում էին այն պատճառով, որ նիստերին հրավիրված վկաները, տուժողները, ամբաստանյալների հարազատներն իրենց բնական կարիքները հոգալու համար չէին հասցնում ժամանակին ներկա գտնվել նիստերին, իսկ դատարանի բոլոր զուգարանների դռները «յոթ տակ» փակ էին: Դատարանում գտնվողներն արդարացիորեն ասում էին, որ եթե այսպես շարունակվի, ուրեմն «Pampers»-ներով են գնալու դատարան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր նշված դատարանում տեղի էին ունենում պետական պաշտոնյաների տների վրա հարձակում գործած նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի «հորինված» բանդայի և Երևանում սպանված Ժողինստիտուտի ուսանողի գործով դատական նիստերը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր