Արաս Օզբիլիսը բարեհաջող վիրահատության է ենթարկվել
Հայաստանի հավաականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը , ով Ալժիրի հավաքականի հետ կայացած խաղի ժամանակ խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, այսօր Հռոմի «Վիլա Ստյուարտ» հիվանդանոցում բարեհաջող վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Առաջիկա երկու ամսվա ընթացքում 24-ամյա խաղացողը ռենտգեն վերահսկողություն կանցնի, որից հետո պարզ կդառնա երկրորդ վիրահատության ժամանակահատվածը: