Իրանը մերժել է այցագիր տրամադրել Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանին
Իրանը մերժել է այցագիր տրամադրել Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլին, ով պատրաստվում էր մասնակցել Իրանում կայանալիք գիտաժողովին:
«Ծրագրել էի այս շաբաթ Իրան այցելել, սակայն այսօր իմացա, որ հրաժարվել են ինձ վիզա տրամադրել»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է նախկին դեսպանը:
Մաքֆոլի վերջին այցելությունն Իրան եղել է 2005 թվականին: Իրանական կողմը չի հիմնավորել ամերիկացի դիվանագետին վիզա տրամադրելու մերժումը: