ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Վալենտինա Մատվիենկոյին. ռուսական կողմը մերժումը քաղաքականացված է համարում
ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պատրաստվում էր մասնակցել օգոստոսի 30-ին Նյու Յորքում կայանալիք Միջխորհրդարանական միության նիստին, հաղորդում է Ineterfax-ը:
Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ մեկնելու համար դեռ 1 ամիս առաջ մուտքի վիզա էին ստացել ռուսական պատվիրակության բոլոր անդամները:
«Ցավոք, Վաշինգտոնը ակնհայտորեն թշնամական և քաղաքականացված քայլ արեց, սակայն այդ որոշումը անպատասխան չի թողնի ռուսական կողմը»,-հայտնել է ՌԴ բարձրաստիճան աղբյուրը: