211652_close_icon

Ադրբեջանը «բացատրել է», որ ֆրանսիացի պատվիրակին այցագիր չի տրամադրել Արցախ այցելելու պատճառով

views-count2272 դիտում article-date 14:37 29-06-2014
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան հայտարարել է, որ Բաքուն այցագիր չի տրամադրել ֆրանսիական պատվիրակության անդամ Գի Տիսյեին՝ մասնակցելու համար Բաքվում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի 23-րդ նստաշրջանին, քանի որ վերջինս «առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվություն ստանալու» այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նստաշրջանին մասնակցող ֆրանսիացի պատվյրակներից մեկը՝ Ալան Ներին, ասել է, որ դա Բաքվի կողմից իրավունքների խախտում է:

Նմանատիպ նյութեր