211652_close_icon
views-count9202 դիտում article-date 20:11 20-02-2025

Ռաֆայել Սարգսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Ռաֆայել Սարգսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ։

Ռաֆայել Գագիկի Սարգսյանի կենսագրությունը

Ծնվել է 1990թ. հունիսի 28-ին, Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն
2020-2025թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2016-2020թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ, 
2014-2016թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչ,
2013-2014թթ.`  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազոր,
2012-2013թթ.`  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
V-IX.2012թ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 4-րդ (անձի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի) բաժանմունքի օպերլիազոր,
2011-2012թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ (անձի դեմ ուղղված հանցագործությունների գծով պայքարի) բաժանմունքի օպերլիազոր։

Կրթություն
2011թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության բակալավրիատը,
2014թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Իրավագիտություն» (մանկավարժություն) ֆակուլտետի մագիստրատուրան։

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Ճանաչվել է 2024 թվականի տարվա լավագույն քննիչ:

Այլ տվյալներ
Ամուսնացած չէ:

Նմանատիպ նյութեր