211652_close_icon
views-count1785 դիտում article-date 09:02 10-06-2014

Ուկրաինական ծիրանը Հայաստանում վաճառվում է 10 հազար դրամով. ՀԺ

«2600-2700 դրամ արժեն Արարատյան դաշտից բերվող ծիրանի փոքր չափսի հասունացած տեսակները: Նույն տեղից բերված ավելի խոշոր չափսի ծիրանն արժե 6000 դրամ: Մեղրիինը Երևանի խանութներում վաճառվում է միջինը 4000 դրամով: Ինչ մնում է արտերկրից ներկրվող ծիրանին, մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում «Հժ»-ին հայտնել են, որ ուկրաինական ծիրանը, որ այս օրերին սպառվել է և շուտով էլի կներկրվի, վաճառվում է 10 հազարով: Այն, չնայած իր բարձր գնին, գտել է իր սպառողին: Հիշեցնենք. որ մարտի 30-31-ին և ապրիլի 1-ին խիստ ցրտահարության արդյունքում գյուղացիական տնտեսությունները կորցրել են ծիրանի բերքի 90 տոկոսը: 8890 հեկտար ծիրանի այգիներից 6700-ը ամբողջությամբ վնասվել է: Եթե 2013-ին ՀՀ-ում արտադրվել է 88 հազար 800 տոննա ծիրան, ապա այս տարի սպասվում է ընդամենը 6000-8000 տոննա: Ծիրանի բերքն անվնաս է մնացել Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի բարձրադիր հատվածներում»։ Մանրամասները կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր