5033 դիտում
10:14 30-06-2016
Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. ծիրանը «ջրի գնով» է վաճառվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 23-ի, Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա, Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվեց, որի պատճառով փակվեց Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով մինչ օրս արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Քարաթափման հետևանքով, նախնական տվյալներով, Վերին Լարսի անցակետը փակ կլինի դեռ մոտ մեկ շաբաթ էլ, քանի որ Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:
Անցակետի փակ լինելն անդառնալի հետանքներ է առաջացրել գյուղատնտեսության համար: Մի քանի օր է գյուղատնտեսական ապրանքներով, հատկապես ծիրանի բերքով բեռնված մեքենաները կանգնած են ճանապարհին և դեռ հայտնի էլ չէ, թե երբ կբացվի ճանապարհը: Իսկ բացվելուց հետո էլ հայտնի չէ՝ բերքն այլևս պիտանի կլինի՞ ՌԴ հասցնելու համար, թե ոչ:
Լարսի անցակետի փակ լինելն արդեն իսկ իր անդրադարձն ունեցել է տեղական շուկայում: Գյուղատնտեսական շուկաներում վաճառվող ծիրանի գինը կտրուկ նվազել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
15489 դիտում
11:08 26-06-2016
Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. նախնական տվյալներով` այն փակ կլինի մոտ մեկ շաբաթ
6079 դիտում
09:44 05-12-2016
Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. ՀՀ ԱԻՆ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը