1609 դիտում
18:49 09-06-2014
Աշոտյանի հրամանով դադարեցվել է ԲՈՒՀ-ի լիցենզիայի գործողությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` դադարեցվել է «Բիզնեսի և իրավունքի ոչ պետական կրթական հաստատության երևանյան մասնաճյուղին» տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը:
Նախարարի հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը:
Բուհի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների հետևյալ խախտումների հիմքերով` հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի /մարզադահլիճի մասով/, ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, ամենամյա հաշվետվություն ներկայացնելու պահանջների մասով և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից առանց գործունեության թույլտվություն ստանալու իրավունքի հեռակա ուսուցմամբ գործելու հիմքով:
Նմանատիպ նյութեր
1016 դիտում
16:08 18-11-2015
Արմեն Աշոտյանը դադարեցրել է բժշկական կրթական որոշ ծրագրերի լիցենզիայի գործողությունը
838 դիտում
13:20 24-12-2014
Դադարեցվել է Սամվել Մարտիրոսյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը. ՓՊ
1552 դիտում
15:55 01-11-2016
Փաստաբան Արմեն Ումրշատյանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է
Այս բաժնից
931 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
577 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է