ՆԱՏՕ-ն չի ճանաչել Հարավային Օսիայի ընտրությունները
                        ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ընդունում Հարավային Օսիայում անցկացված ընտրությունների արդյունքները: 
«Այդ ընտրությունները չեն նպաստում Վրաստանում իրավիճակի խաղաղ և ամուր կարգավորմանը»,-ասված է Ռասմուսենի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը ևս հայտարարել էր, որ Եվրամիությունը չի ճանաչում Հարավային Օսիայի սահմանադրական և օրենսդրական շրջանակներում անցկացված խորհրդարանական  ընտրությունները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

