Վրաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Վենեսուելան ճանաչել է օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը
Վրաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Վենեսուելայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Ըստ գերատեսչության հայտարարության, Թբիլիսիում ուշադիր հետևում են երկրում ընթացող իրադարձություններին՝ հույս ունենալով, որ «հետագա գործընթացները կզարգանան վենեսուելացի ժողովրդի շահերին համապատասխան»։
Գերատեսչությունը հույս է հայտնում, որ Վենեսուելայի վերջին իրադարձությունները կհանգեցնեն Վենեսուելայի իշխանությունների կողմից Վրաստանի օկուպացված տարածաշրջանների «ճանաչման» չեղարկմանը։
«Հաշվի առնելով այն, որ Վենեսուելայի իշխանությունները, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ, անկախ պետություններ են ճանաչել Վրաստանի օկուպացված տարածաշրջանները՝ Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան, մենք հույս ենք հայտնում, որ վերջին իրադարձությունները կբերեն այդ անօրինական որոշման չեղարկմանը՝ Վրաստանի ազգային շահերին և միջազգային իրավական սկզբունքներին համապատասխան»,- նշվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։