ԵՄ-ն չի ճանաչում Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Եվրամիությունը Հարավային Օսիայի [url=АДРЕС ССЫЛКИ]խորհրդարանական ընտրություններ[/url]ի արդյունքները չի ճանաչում, - այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, այս մասին տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները:
«Եվրամիությունը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնավարությունը, ինչպես սահմանված է միջազգային օրենքներով: Հունիսի 8-ին Վրաստանի անջատողական շրջանի՝ Հարավային Օսիայքւմ ընթցող ընտրությունների հետ կապված մենք երկրորդում ենք, որ Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և օրենսդիր այն շրջանակը, որի միջոցով անցկացվում են ընտրությունները»,- հայտարարել է Էշթոնը: