Ժամանակն է, որպեսզի Վրաստանը հասկանա, որ Աբխազիան անկախ պետություն է. Հարավային Օսիայի նախագահ
                        Վրաստանի կողմից Հարավային Օսիայի դեմ բռնություն չկիրառելու մասին իրավաբանական փաստաթուղթ ստորագրելու և Հարավային Օսիայի  անկախությունը ճանաչելու դեպքում երկու երկրների միջև երկխոսության ուղի կարող է բացվել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թալիբովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտարարությունը, որ Թբիլիսին պետք է քաղաքական ուղիղ կոնտակտներ փնտրի՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ երկխոսություն սկսելու համար:
Թալիբովը հիշեցրել է, որ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ օգնել է իր երկրին ագրեսոր երկրի (Վրաստանի) հարձակումները հետ մղելու հարցում և հավելե, որ ժամանակն  է, որպեսզի Վրաստանը մեկընդմիշտ դադարեցնի մտածել Հարավային օսիայի դեմ նոր ագրեսիա իրականացնելու մասին և ճանաչի Հարավային Օսիայի անկախությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

