Արման Հովհիկյանը հռչակվեց չեմպիոն
Չեխիայի ՈՒստի Նադ Լաբեմ քաղաքում ավարտվեց ՈՒստի Նադ Լաբեմ անվանումը կրող բռնցքամարտի միաջազգային 45-րդ մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ բռնցքամարտիկները: Ավելի քան 10 երկրների ներկայացուցիչների պայքարում մեր 5 բռնցքամարտիկներից 4-ը կանգնեցին պատվո հարթակին: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոքոյանը նվաճեց բրոնզե մեդալ:
64 կգ քաշային Գոռ Երիցյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը արժանացան արծաթե մեդալների, իսկ 75 կգ քաշային Արման Հովհիկյանը հռչակվեց չեմպիոն՝ կանգնելով պատվո հարթակի ամենավերին աստիճանին: Տեղեկացնենք, որ հունիսի 8-ից 14, մեր բռնցքամարտիկները կմասնակցեն արդեն Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին:
Այստեղ ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը , 64 կգ քաշային Արա Պուլուզյանը , 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը:
[i]Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա [/i]