211652_close_icon
views-count451 դիտում article-date 21:53 29-07-2026

ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբ

ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի և հավաքականի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչից հետո ցուցադրված քաղաքական բովանդակությամբ պաստառի պատճառով․ գրում է Reuters-ը։

Պաստառի վրա գրված էր․ «Las Malvinas son Argentinas»՝ «Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիները Արգենտինայինն են»։

ՖԻՖԱ-ն կստուգի՝ արդյոք այդ գործողությունը խախտե՞լ է կազմակերպության կանոնները, որոնք արգելում են քաղաքական բնույթի հայտարարություններն ու ցուցադրությունները մրցումների ընթացքում։

Կարգապահական վարույթի շրջանակում քննվում են նաև թիմի վարքագծին և հանդիպման կազմակերպման հետ կապված այլ հնարավոր խախտումներ։


 

Նմանատիպ նյութեր