211652_close_icon
views-count2658 դիտում article-date 22:28 08-10-2015

Սամվել Գասպարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Սոնա Պողոսյանը՝ փոխչեմպիոն

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտին է մոտենում մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր իրենց հիանալի դրսևորեցին Հայաստանը ներկայացնող մինչև 20 տարեկան երիտասարդները: Ընդ որում, ոսկե մեդալի համար պայքարն ընթացավ հենց նրանց միջև, և ամեն ինչ որոշվեց Սամվել Գասպարյանի անձնական քաշով թեթև լինելու հանգամանքը: Մեր տղաները երկամարտում ցույց տվեցին 350 կգ արդյունք: Սամվելը (155+195) հրում վարժության վերջին մոտեցման ժամանակ միայն կարողացավ շրջանցել իր թիմակցին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Կարուշը (158+192) դարձավ փոխչեմպիոն, իսկ պոկումում ցույց տվեց լավագույն արդյունքը: Երկամարտի 349 կգ-ով բրոնզե մեդալը նվաճեց վրացի Լոգինոզ Բրեգվաձեն: Իսկ մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում իրեն հիանալի դրսևորեց Քասախի մարզադպրոցի սան, 17-ամյա Սոնա Պողոսյանը: Արման Ղազարյանի սանուհին երկամարտում ցույց տվեց 213 (95+118) կգ արդյունք և արժանացավ արծաթե մեդալի: Այս քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով չեմպիոնուհի դարձավ ռուսաստանցի Մարիա Պետրովան: Երրորդ տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող Տաբել Տաբեան, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանը ներկայացնող աղջիկները ավարտեցին իրենց մրցելույթները Կլայպեդայում: Նշենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր մյուս ներկայացուցիչը՝ Իզաբելլա Յայլյանը, 58 կգ քաշային կարգում դարձել էր չեմպիոն: ՝
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր