Աֆղանստանում սողանքների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ
Աֆղանստանի Բագլան նահանգում տեղատարափ անձրևներից առաջացած սողանքների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, ևս 100֊ից ավելին ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Ըստ նահանգի ղեկավար Նուր Մոհամեդ Գազարի խոսքերի՝ սողանքների հետևանքով նաև 10֊նյակ տներ են ոչնչացվել։