211652_close_icon
views-count692 դիտում article-date 11:44 06-06-2014

ԱԺ պատվիրակությունը մասնակցեց հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստի աշխատանքներին

Ս.թ. հունիսի 4-6-ը Մոսկվա և Նիժնի Նովգորոդ էր մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի քսանչորսերորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այցի առաջին օրը` հունիսի 4-ին, պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Շտիրովի հետ: ՌԴ Դաշնության խորհրդից հանդիպմանը ներկա էին Ն.Ռիժկովը, Ի.Չերնիշենկոն, Ի.ֆեդինը, Վ.Նիկիտինը, Բ.Ռեզնիկը և այլոք: Վ.Շտիրովը իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ երկու երկրները համագործակցում են բոլոր ուղղություններով`կարևորելով Եվրասիական տնտեսական միություն միանալու Համաձայնագրի ընթացքը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանը, ողջունելով գործընկերներին, բարձր գնահատեց հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի դինամիկ և արդյունավետ աշխատանքը` ընդգծելով Հանձնաժողովի ստեղծման և համատեղ աշխատանքի ընթացքում ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի մեծ ավանդը: Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց նախորդ և առաջիկա նիստերի օրակարգային հարցերի կարևորությունը, մասնավորապես`փոքր և միջին բիզնեսում տնտեսական մեխանիզմների բարելավումը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց որ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվել է երկաթուղու գործունեությունը ուսումնասիրող աշխատանքային խումբ և ՀՀ Ազգային ժողովում նախատեսվում է անցկացնել հարավ-կովկասյան երկաթուղու աշխատանքների ընթացքի հետ կապված խորհրդարանական լսումներ: Նա նշեց, որ հանձնաժողովի ձևաչափով քննարկումները կարող են հանդիսանալ ինտեգրացիոն գործընթացների խորացման հետագա քայլերի մշակման համար կարևոր հարթակ: Նիկոլայ Ռիժկովը, ողջունելով հայկական պատվիրակությանը, շեշտեց, որ Հանձնաժողովը հստակ ներկայացնում և արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխադարձ հետաքրքրությունները: Զրույցի ընթացքում նա իր երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին` նշելով, որ Հանձնաժողովի տասնհինգամյա հոբելյանի առիթով ռուսաստանյան կողմի անդամները արժանացել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բարձր պարգևների, որոնք կհանձնվեն նիստի ընթացքում: Երկկողմ հանձնաժողովի համանախագահներն անդրադարձան հաջորդ նիստի օրակարգային հարցերին` առաջարկելով քննարկել Մաքսային միության հետ կապված համատեղ գործընթացները և Հայրենական Մեծ պատերազմի 70 ամյակին , ինչպես նաև Մեծ Եղեռնի հիշատակի հարյուրամյա հոբելյանին նվիրված միջոցառումները, որոնք կկազմակերպվեն նաև տարբեր երկրներում: Ռուսաստանյան կողմը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու միջոցառումների իրականացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Մաքսային միության գործընթացների համատեքստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզին առնչվող աշխատանքները: [i]Պատվիրակության հանդիպումը ՌԴ ԴԺ Պետդումայում [/i] Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ: Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը` ՌԴ ԴԺ Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը բարձր գնահատեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և միջխորհրդարանական համագործակցությունը: Նա նաև հրավիրեց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանին և մյուս խորհրդարանականներին` մասնակցելու հունիսի 26-ին կայանալիք երրորդ Միջխորհրդարանական համաժողովի աշխատանքներին: Կողմերը անդրադարձան նաև միասնական ինտեգրացիոն գործընթացներին: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանը նշեց, որ երկկողմ հանդիպումներն անցնում են դինամիկ և հագեցած: Անդրադարձ կատարվեց նաև Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օrակարգին, որը, մասնավորապես, կվերաբերի երկու երկրների փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու հեռանկարներին: Հ. Նաղդալյանը շեշտեց երկու կողմերի ռազմավարական գործընկերությունը` հիշատակելով 2013թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված ռազմա-տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը վավերացման ընթացքի մեջ է: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև ընդհանուր ինտեգրացիոն գործընթացին, միգրացիոն խնդիրներին, ինչպես նաև, տարածաշրջանում սպառազինության ավելացմանն առնչվող հարցերին: Բոլոր հանդիպումներին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի քսանչորսերորդ նիստի աշխատանքներն ընթացան երկկողմանի ակտիվ և կառուցողական քննարկումներով:

Նմանատիպ նյութեր