211652_close_icon
views-count2022 դիտում article-date 10:18 06-06-2014

Անդրանիկ Մանուկյանը՝ Ուկրաինայի և «Վերնիսաժի» դեպքերի մասին․ Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը զրուցել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ։ Հատված հարցազրույցից. «[b]Պարոն Մանուկյան, ինչպե՞ս կգնահատեք հայ-ուկրաինական հարաբերություններն այս փուլում:[/b] Նորմալացող. առաջին քայլը մեր նախագահն արեց՝ շնորհավորեց Ուկրաինայի նոր ընտրված նախագահին, երկրորդ քայլով Հայաստան վերադարձավ Ուկրաինայի դեսպան պարոն Կուխտան: Վերնիսաժի դեպքերի հետ կապվեց նաեւ Ձեր անունը: Դեպքը եղել է, Աստված չանի՝ որեւէ մեկի հետ նման բան լինի, դա փորձանք է: Չնայած, նման բան կարող է լինել Ձեզ հետ, ինձ հետ: Ինձ հետ այն որեւէ կապ չունի, բայց, մյուս կողմից, էդ դեպքն էնքան ուռճացրի՜ն… Ցանկացած մարդ, որին կնոջ ու երեխայի առաջ ստորացնեն, ամեն ինչի ընդունակ կարող է լինել։ Իրավապահ մարմինները զբաղվում են, քննություն է գնում, ես տեղյակ չեմ մանրամասներին: Տեղեկացնեմ՝ «Յուվեցի Կարոյի» փեսային ստորագրությամբ ազատ են արձակելու: Ի դեպ, տեսակետ կա, որ Դուք ցանկանում եք Ռուսաստանում ՀՀ դեսպան դառնալ, չնայած, առավել շատ տալիս են Շավարշ Քոչարյանի անունը: Կարող է չհավատաք, բայց ասեմ` ես որեւէ ձգտում չունեմ որեւէ պաշտոնի, որեւէ այլ բանի, համարում եմ, որ իմ գործն արդեն կատարել եմ։ Արդեն վաթսուն տարեկան եմ, բացարձակ կառչած չեմ պաշտոնից, միշտ արել եմ այն, ինչ պետք է աներ հայ մարդը` Ուկրաինայի հայերի համար: Իսկ եթե որեւէ մեկը Ձեզ հրահրում է, որ Դուք այդ մասին գրեք, դա այլ հարց է: Դուք գրում եք, որ ես Ուկրաինայում բիզնես ունեմ, բայց ես երբեք Ուկրաինայում բիզնեսով չեմ զբաղվել: [b]Կարծում եք՝ Ձեր դեմ «հրահրողնե՞ր» կան. չե՞ք ասի` ովքեր են: Ի դեպ, մենք գրել էինք ոչ թե Ձեր, այլ Գագիկ Ծառուկյանի` Ձեր խնամու՝ Ուկրաինայում ունեցած բիզնեսների մասին:[/b] Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ Յանուկովիչի ընկերն է եղել, իսկ ես ընդամենը Ուկրաինայում ՀՀ դեսպանն եմ, ես չէի կարող մտնել նրանց հարաբերությունների մեջ: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը եւս Ուկրաինայում բիզնես չունի: Ոչ մի բիզնես»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր