Գյումրու քաղաքապետը դեռ վաղուց է ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում ներկայացրել․ Իրատես de facto
«Իրատես de facto»֊ն գրում է․ «Գյումրու մեր աղբյուրները մեզ են փոխանցել մի ուշագրավ փաստաթուղթ, որը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է։ Բնականաբար, ուշագրավը ոչ թե դիմումն է, այլ թե ով է ցանկացել հանրապետական դառնալ։ Պարզվում է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, դեռ պատգամավոր եղած ժամանակ, ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել։
Ու հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ն մերժել կուսակցական «փառավոր» ուղի անցած ներկայիս քաղաքապետին ու «նետել» ԲՀԿ-ի գիրկը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։