1573 դիտում
09:47 13-06-2014
Դավիթ Հարությունյանը՝ նոր կառավարության մասին․ Իրատես de facto
«Իրատես de facto» թերթը զրուցել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«[b]Պարոն Հարությունյան, մի շարք, այդ թվում` լեզուների իմացության, միջազգային աշխատանքային փորձի, իրավաբան լինելու առումով կառավարությունում Դուք բավականին շահեկան վիճակում եք հայտնվել «այլոց» համեմատ, եւ այդ մասին չի մոռանում շեշտադրել մամուլը:[/b]
Հա՛րցը:
[b]Այդպե՞ս է, թե՞ ոչ:[/b]
Ո՛չ:
[b]Ինչպե՞ս է: Ստույգ ձեւակերպեմ. ինչպե՞ս եք գնահատում ինքներդ Ձեր աշխատանքը:[/b]
Առաջին հատվածը բավականին ծանր էր, որովհետեւ պետք էր նախապատրաստել կառավարության ծրագիրը, որովհետեւ այն առավելագույն ուշադրություն էր պահանջում, հիմա գործունեության կազմակերպման, ասենք այսպես` ամենօրյա աշխատանքի փուլ է: Ընդ որում, երկու ուղղությամբ` թե որպես նախարար, թե որպես աշխատակազմի ղեկավար. սրանք բացարձակապես տարբեր գործառույթներ են, երկուսի համատեղման համար անհրաժեշտ է ճիշտ տեղաբաշխում:
[b]Պարոն Հարությունյան, Դուք նո՞ւյնպես կարծում եք, թե կառավարությունում գործարարներ չկան:[/b]
Պետք է ճշտել` ի՞նչ նկատի ունեք ասելով` «գործարարներ»: Մարդիկ, ովքեր գործարարությամբ զբաղվել են, իհարկե, կան, եւ նրանք դա չեն թաքցնում: Եթե նկատի ունեք, որ այսօր ամենօրյա իրենց գործունեությամբ են նրանք զբաղվում գործարարությամբ, ասեմ, որ այսօր կառավարությունում որեւէ մեկն ի վիճակի չէ զբաղվելու գործարարությամբ` ամենամեծ ցանկության դեպքում իսկ:
Բայց դե կառավարության ղեկավարի հրավիրած հայտնի հանդիպմանը մասնակցում էր ողջ իշխանական «էլիտան», որպես գործարար խավ։ Այդ խավի հետ էր ընթանում խոսակցությունը` հավասար հարկային դաշտ տեղափոխվելու:
Ես կարծում եմ` այստեղ կա մեծ տարընթերցում. միգուցե այն հասկացության մասին է խոսքը, թե ինչ եք հասկանում «գործարար» ասելով: «Գործարար»` ես հասկանում եմ անձ, որի ամենօրյա գործունեությունը միայն գործարարությամբ զբաղվելն է, եւ ինքն անձամբ է կառավարում իրեն պատկանող բաժնետոմսերը:
[b]Պարոն Հարությունյան, կարելի է իրավաբանական տեղը տեղին փաթեթավորումով ձեւակերպել նրանց «վիճակները», բայց այն, ինչ այսօր մենք դեֆակտո տեսնում ենք, արձանագրում է, որ կառավարության, պատգամավորների մեծ մասը լուրջ գործարարությամբ զբաղվող մարդիկ են:[/b]
Կարծում եմ` Դուք սխալվում եք: Ասեմ` ինչու: Ես արդեն հիշեցրի, որ գործարարությունը պահանջում է ուժերի մեծ լարում, ժամանակ, եթե մարդիկ լուրջ են զբաղվում դրանով, իսկ կառավարության անդամներն ի վիճակի չեն դա անելու»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3744 դիտում
09:17 21-03-2014
ՌԴ կառավարության հաստատած օրենքը մեծ աշխուժություն է առաջացրել ՀՀ գյուղական համայնքներում․ Իրատես de facto
2043 դիտում
10:18 06-06-2014
Անդրանիկ Մանուկյանը՝ Ուկրաինայի և «Վերնիսաժի» դեպքերի մասին․ Իրատես de facto
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»