Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից պարզել, թե արդյոք Ռ. Քոչարյանը ցանկանում է միանալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ստեղծվելիք վարչապետների ակումբին։ Վ. Սողոմոնյանն ասաց, որ դեռևս այդ հարցը չի քննարկել նրա հետ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ։ Մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնավոր այցով գտնվում է երկրից դուրս։ Սակայն գրասենյակի պատասխանատուն չցանկացավ նշել, թե կոնկրետ որտեղ է Ռ. Քոչարյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


