Բակո Սահակյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։
Երկուստեք կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը: