1397 դիտում
14:49 04-06-2014
Տրանսպորտի և կապի նախարարության մասնագիտական խումբը մեկնում է սողանքային գոտի
Հունիսի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հ-24 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-3 Գյուլագարակ-Կուրթան Մ-6 ճանապարհի 20-րդ կմ-ում՝ Ձորագյուղ համայնքի տարածքում, 25 մետր երկարությամբ մոտ 100 մ խորանարդ ծավալով բերվածքը փակել է ճանապարհը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ձևավորված մասնագիտական խումբը, որի մեջ ընդգրկված են երկրաբաններ և ճարտարագետներ, մեկնում են սողանքային գոտի՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:
Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
4992 դիտում
16:46 07-05-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի ուղերձը՝ կապի ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ
Այս բաժնից
667 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
427 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ