Կոլումբիայում ականապատ դաշտում զինվորական ուղղաթիռ է ոչնչացվել. 4 զոհ
Կոլումբիայի հյուսիս-արևելքում ականապատ դաշտում վայրէջքից հետո զինվորական ուղղաթիռ է ոչնչացվել, ինչի հետևանքով զոհվել է 4, տուժել` 6 զինծառայող:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ դաշտը ականապատել են «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման անդամները: Եվրամիությունը և Միացյալ Նահանգները այն ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն: