1882 դիտում
10:26 04-06-2014
Աշոտ Արսենյանի հայտարարագրած ունեցվածքը․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը նախորդ տարի 641 միլիոն դրամով (մոտ 1,5 միլիոն դոլար) վաճառել է իրեն պատկանող հասարակական նշանակության շինություն եւ վաճառքից ստացված եկամուտով բաժնեթղթեր ձեռք բերել։ Պատգամավորը միաժամանակ 15,3 միլիոն դրամով գնել է «Հոնդա ակորդ» մակնիշի ավտոմեքենա։ Աշոտ Արսեյանի հարկային տարվա փոխառությունները կազմել են 3,5 միլիարդ դրամ եւ 5,7 միլիոն դոլար։ Հանրապետական պատգամավորի դրամական միջոցները կազմել են 50 միլիոն դրամ, 200 հազար դոլար եւ 100 հազար եվրո։ «Ջերմուկ գրուպի» սեփականատիրոջ 2013 թ. տարեկան եկամուտները կազմել են 6 միլիարդ 818 միլիոն 140 հազար դրամ, 1,1 միլիոն դոլար եւ 33 հազար եվրո։ Այս գումարից ընդամենը 2,9 միլիոն դրամն է պատգամավորի աշխատավարձը, մնացածը՝ շահաբաժին եւ փոխառություններ են։
Պատգամավորի կինը՝ Գայանե Մկրտչյանը, հայտարարագրել է 400 միլիոն դրամ եւ 300 հազար դոլար դրամական միջոցներ։ Հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան եկամուտները կազմել են 122,5 միլիոն դրամ՝ շահաբաժնից։ Պատգամավորի որդին՝ Վահագն Արսենյանը, հարկային տարվա ընթացքում 110,1 միլիոն դրամի փոխառություններ է հանձնել։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 102,8 միլիոն դրամ, որից 2,8 միլիոնը աշխատավարձն է, մնացածը՝ նվիրատվություն։ 2012 թ. ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանն ունի 4 շենք եւ շինություն՝ 3324 քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաեւ 2 հողամաս Երեւանում եւ Վայոց ձորում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3219 դիտում
10:14 12-07-2016
Աշոտ Արսենյանի հայտարարագրած միլիոնները. «Հայկական ժամանակ»
1404 դիտում
09:56 23-06-2015
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հայտարարագրած ունեցվածքը. ՀԺ
6073 դիտում
22:07 23-09-2018
ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10513 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am