211652_close_icon
views-count6067 դիտում article-date 22:07 23-09-2018

ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում թվերը հրապարակեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը: «8 կուսակցություններն ու 4 դաշինքները Կենտրոնական բանկում բացել են իրենց նախընտրական հիմնադրամները, որոնց վերաբերյալ հայտարարագրերը սեպտեմբերի 19-ին ներկայացրել են ԿԸՀ: Այս թվերը կարող են տարբերվել ԿԲ-ի ներկայացրած թվերից, որոնք նույնպես կհրապարակվեն»,- նշեց նա: Ըստ տվյալների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- ներկայացրել է 58 մլն 941 հազար դրամ, որից ծախսել է 17 մլն 915 հազար 400 դրամը «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 1մլն 600 հազար դրամ, որից ծախսել է 1 մլն 7 հազար դրամ: Նաև առկա է պարտավորություն, 1 մլն 210 հազար 200 դրամի չափով «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք- մուծումներ և ծախսեր չեն կատարվել «Երկիր Ծիրանի» կուսակցություն- ներկայացրել է 2 մլն 220 հազար դրամ, որից ծախսել է 172 800 դրամը «Ժառանգություն» կուսակցություն- ներկայացրել է 7 մլն դրամ, որից ծախսել է 6 մլն 796 հազար 680 դրամը «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն- ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 249 հազար 996 դրամը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 40 մլն դրամ, որից ծախսել է 39 մլն 953 հազար 624 դրամը «Լույս» կուսակցությունների դաշինք- ներկայացրել է 8 մլն 280 հազար դրամ, որից ծախսել է 6 մլն 266 հազար 575 դրամը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- ներկայացրել է 2 մլն 100 հազար դրամ, որից ծախսել է 1 մլն 716 հազար 800 դրամը «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն- մուծումներ ու ծախսեր չեն կատարվել «Ռեֆորմիստների» կուսակցություն- ներկայացրել է 3 մլն 400 հազար դրամ, որից ծախսել է 2 մլն 831 հազար 400 դրամը «Օրինաց երկիր» կուսակցություն- ներկայացրել է 5 մլն 500 հազար դրամ, որից ծախսել է 5 մլն 441 հազար դրամը Բատիկյանի խոսքով՝ քաղաքական ուժերը օրենքով սահմանված կարգով պարտավոր են երկրորդ՝ վերջին հայտարարագիրը ներկայացնել մինչև սեպտեմբերի 27-ը:

Նմանատիպ նյութեր