Հոմսում պայթյունի հետևանքով գրանցվել է 10 զոհ
Սիրիայի Հոմս քաղաքում մեքենայում տեղադրված ռումբ է պայթել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Հալեպում 2 օրվա ընթացքում ապստամբների հաձակումներից գրանցվել է մոտ 50 զոհ։
Նշենք, որ վաղը՝ հունիսի 3֊ին Սիրիայում նախագահական ընտրություններ են անցկացվելու, որոնք ոչ Արևմուտքը, ոչ սիրիական ընդդիմությունը չեն ընդունում։